03/05/2018 16:29
Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոնի փորձերին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն արդեն վերադարձել է իր թատրոնի փորձերին, ТАСС-ին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի ղեկավար, հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի գծով թատրոնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն:
«Նա արդեն եղել է թատրոնում, երկու օր առաջ էր եկել, Արմեն Բորիսովըչը եղել է թատրոնում: Այսօր ես սպասում եմ նրան, բայց չգիտեմ՝ որ ժամին նա այսօր կգա: Նա եղել է թատրոնում, և ամեն ինչ նորմալ է», - ասել է Դյաչենկոն: Խոսելով արտիստի առողջության մասին՝ նա նշել է, որ անհանգստանալու պատճառներ չկան:
Անցած հինգշաբթի Ջիգարխանյանին շտապ կարգով հոսպիտալացրել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա կոմայի մեջ է եղել: Դա դարձել էր այս տարի արտիստի երրորդ հոսպիտալացումը: