04/05/2018 14:19
Վրաստանի նախագահը դեմ չէ իր նկատմամբ հնարավոր քրեական գործի հարուցմանը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ դեմ չէ իր նկատմամբ կալանավորների համաներման մասին որոշման առնչութամբ քրեական գործի հարուցմանը, հայտնում է РИА Новости-ն:
Նախօրեին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Մարգվելաշվիլին համաներում է կիրառել չափազանց շատ կալանավորների նկատմամբ և դրա համար կարող է երեք պատճառ լինել՝ անպատասխանատվությունը, կոռուպցիան կամ իրավապահ համակարգերի ոչնչացման միտումնավոր փորձը: