
05/05/2018 12:29
Գյումրիում պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը
Գյումրիում այս պահին ցույց է՝ ընդդեմ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի: Համալսարանի դիմաց հավաքված ուսանողներն ու դասախոսական կազմը պահանջում է նրա հրաժարականը:
Ցուցարարները պնդում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացնի երկու ժամվա ընթացքում: Նրանք նաև պահանջում են, որպեսզի ԿԳ նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանն անհապաղ ժամանի Գյումրի և հանդիպի իրենց հետ:
ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանը նշեց, որ դեռ 7 ամիս առաջ իրենք նամակով դիմել են Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին, մինչդեռ խնդիրը լուծում չի ստացել:
«7 ամիս շարունակ պայքարում էինք ռեկտորի ապօրինությունների և կամայականությունների դեմ, մինչդեռ մեզ որոշեցին աշխատանքից ազատել: Ռեկտորի հաշվետվությունից հետո տեսնում ենք, որ բուհը ֆինանսական աղետի առջև է կանգնած՝ 242 մլն դրամի բացասական շեղում կա», - հայտարարեց նա: