
05/05/2018 11:58
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին, այդ մասին ծնողների և ուսուցչական կազմի հետ հանդիպման ժամանակ քիչ առաջ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։
Նշենք, որ դեռ երեկվանից մի խումբ ծնողներ և դպրոցականներ բողոքի ակցիան էին կազմակերպել դպրոցում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։
Ստեփանյանը հորդորեց ուսուցիչներին երկուշաբթի «հավուր պատշաճի» սկսել դասապրոցեսը և հավելեց. «Տնօրենի ազատման հրամանը այսօր-վաղը կլինի, և ես ձեզ այդ մասին կտեղեկացնեմ։ Եթե ղեկավարը սիրված և հարգված չէ կոլեկտիվի կողմից, կարծում եմ, առնվազն բարոյական չէ այստեղ աշխատելը»։