07/05/2018 18:01
ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք կողմ կքվեարկեն, և մենք վաղը կունենանք վարչապետ. Շարմազանով (Տեսանյութ)
Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին, «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ-ն համապատասխան ձայներով կապահովի, որպեսզի մենք վաղն ունենանք վարչապետ։ Այդ ամենը եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք հորդորել ենք այդ պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին», - ասաց Շարմազանովը։
Նա նշեց, թե այստեղ կուսակցության որևէ բաժանում չկա։
«Սա մեր միասնական որոշումն է», - ասաց Էդուարդ Շարմազանովը։