09/05/2018 17:13
Կառավարության ձևավորման հարցում բանակցելու ենք մյուս ուժերի հետ ևս. վարչապետ
Առաջիկայում խորհրդարանական ուժերի հետ կսկսվեն քննարկումներ՝ կառավարության ձևավորման շուրջ, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունեցել է կառավարության իր վարկածը։ Բայց քանի որ մենք ունեցել ենք այլ խնդիր, ապա կառավարության ձևավորման հարցում մենք բանակցելու ենք մյուս ուժերի հետ ևս», - հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ վաղը պատրաստվում է ստուգել երեկ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին տված հանձնարարականը՝ ներմուծել անխտիր բոլոր ապրանքները, իսկ մաքսազերծումը կատարել առավել արագ։