11/05/2018 12:50
Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի պաշտպանության նախարար. Նիկոլ Փաշինյան
ԱԻՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ կոալիցիոն կառավարություն կլինի՞, թե ոչ, Փաշինյանն արձագանքեց.
«Ոչ թե կոալիցիոն կառավարություն, մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնաշանակվի ՊՆ, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն», - ասաց նա՝ չմանրամասնելով, թե որ պորտֆելները կտրամադրվեն Ծառուկյան դաշինքին:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննարկումները դեռ շարունակվում են: