12/05/2018 20:07
Փաշինյանի կառավարության կազմում նոր նախարարներ են նշանակվել, կառավարությունն ամբողջությամբ կազմավորված է
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով այսօր մի շարք նախարարներ են նշանակվել նոր կառավարության կազմում։
Մանե Թանդիլյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար:
Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար:
Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար:
Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար:
Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Հրաչյա Ռոստոմյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար:
Արթուր Գրիգորյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
Լիլիթ Մակունցը՝ մշակույթի նախարար:
Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար:
Աշոտ Հակոբյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: