14/05/2018 12:00
Կրթության և գիտության նախարարն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները։
«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները:
Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք:
Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել», - Facebook-յան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։