15/05/2018 20:00
YouTube-ն օգտատերերին հիշեցնում է ընդմիջելու մասին
YouTube-ի բջջային տարբերակն օգտատերերին, որոնք երկար ժամանակ տեսանյութեր են դիտում, հիշեցնում է ընդմիջելու անհրաժեշտության մասին, գրում է The Verge-ը:
Գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է օգտահաշվում բացել «Կարգավորումներ» բաժինը։ Ցանկության դեպքում կարելի է բաց թողել ծանուցումը կամ առհասարակ անջատել գործառույթը։
Օգտատերերը կարող են նշել, թե երբ են ցանկանում հիշեցում ստանալ՝ 15, 30, 60, 90, թե 180 րոպե անց։ Ժամանակի սպառվելուց հետո տեսագրության դիտումը կդադարեցվի, իսկ էկրանին կհայտնվի հանգստանալու առաջարկությունը։