Կառավարական մակարդակով ո՛չ մի առաջարկ ու քննարկում չի եղել. Վահան Արծրունին՝ Մշակույթի նախարար դառնալու առաջարկի ու ներքաղաքական զարգացումների մասին

16/05/2018 19:26

Կառավարական մակարդակով ո՛չ մի առաջարկ ու քննարկում չի եղել. Վահան Արծրունին՝ Մշակույթի նախարար դառնալու առաջարկի ու ներքաղաքական զարգացումների մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն արդեն մի քանի օր է՝ ստանձնել է իր գործառույթը: Նորանշանակ նախարարների մի մասը հայտնվել է քննարկումների ու երբեմն նաև քննադատությունների կիզակետում: Ոմանց զարմացնում ու ուրախացնում, ոմանց էլ զայրացնում է գերատեսչությունների ղեկավարների երիտասարդ տարիքն ու ոչ այնքան ճանաչված լինելը: Ամենաքննարկվող նախարարներից է մշակույթի բնագավառը գլխավորող Լիլիթ Մակունցը: Ի դեպ, խոսակցություններ էին շրջանառվում, որ հենց այս գերատեսչության ղեկն ի սկզբանե առաջարկվել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին և կոմպոզիտոր Վահան Արծրունուն, սակայն երկուսն էլ հրաժարվել են:

Aysor.am-ը ներքաղաքական վերջին իրադարձությունների, հին ու նոր նախարարների մասին զրուցել է Վահան Արծրունու հետ: 

- Պարոն Արծրունի, ընդամենը մեկ ամսում երկրում կտրուկ փոփոխություն ունեցանք՝ իշխանափոխություն, նոր կառավարություն: Սպասելի՞ էր Ձեզ համար նման շրջադարձը:

- Այն, որ նախորդ իշխանությունը սպառել էր ներքին ռեսուրսը՝ և՛ բարոյական, և՛ վարչական, և՛ ֆինանսական, ակնհայտ էր:  Ինքս բազմիցս հրապարակայնորեն զուգահեռներ եմ անցկացրել սովետական շրջանի վերջին տարիների հետ. նույն իրավիճակն էր՝ սովետական իշխանությունը սպառել էր բացարձակապես բոլոր ռեսուրսները, իշխանություն-ժողովուրդ տարանջատումն այնպիսին էր, որ այդ ճգնաժամը պետք է լուծում ստանար, ու Սովետմիությունը դադարեց գոյություն ունենալ: Իհարկե, այս պարագայում մոդելը մի քիչ ավելի փոքր է, բայց ալգորիթմը նույնն էր… Իշխանությունն այնքան «ինքնաբավ» էր, այնքան էր մեկուսացել ինքն իր մեջ, որ դա, բնականաբար, պետք է լուրջ ճգնաժամ ստեղծեր: Ու այդ ճգնաժամն իր լուծումն ստացավ: Իհարկե, չէի սպասում, որ այսպես արագ կարող էր ամեն ինչ փոխվել, բայց դե բոլոր կողմերի, նույնիսկ Հանրապետականների համար որքան արագ, այնքան լավ: Հիմա այնպիսի շրջան է, երբ իրենք պետք է վերլուծեն նախորդ տարիներն ու հետևություններ անեն:

- Բողոքի նման դրսևորումներ, շարժումներ ժամանակ առ ժամանակ եղել են, որոնք արդյունքի չեն հանգեցրել: Ըստ Ձեզ, այս անգամ ժողովրդի հաղթանակի համար ի՞նչը որոշիչ դարձավ:

- Այդ բանալին ես տեսնում եմ հանրային գիտակցության թռիչքային աճի մեջ: Այս շաբաթների ընթացքում ի հայտ եկավ քաղաքացու՝ որակապես նոր հատկանիշներով կատեգորիա: Քաղաքացի, որը մտահոգված է իր երկրի ապագայով և ի զորու է անել ընտրություն:

Նոր ձևավորվող կառավարությունում Նիկոլ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն էր: Այդ պաշտոնում նրա ընտրությանը կո՞ղմ եք

- Գիտեք, մինչ օրս նրա քաղաքականության և քայլերի մեջ ես նույնիսկ փոքր վրիպում չեմ նկատել: Հստակ տրամաբանված, պատճառաբանված ու համակարգված մոտեցում է ցուցաբերում ցանկացած հարցում՝ սկսած քայլերթից մինչև Պուտինի հետ հանդիպումը: Չեմ տեսնում ոչ մի ներքին հակասություն, վտանգներ: Իր հայտարարած կուրսով և իր թիմով երկիրը տանում է դեպի այն տեսլականը, որի մասին բազմիցս հրապարակավ բարձրաձայնել է՝ դեպի արդարություն և դեպի երջանիկ Հայաստան:

- Ի դեպ, երկրի առաջին դեմքի քաղաքական նոր մշակույթի մասի՞ն ինչ կարծիքի եք: Խոսքս հանրության հետ «ուղիղ եթեր»-ներով շփման մասին է:

- Դա շատ ճիշտ մոտեցում է, որովհետև այստեղ իրականում ժողովրդավարական՝ լավ իմաստով տեխնոլոգիաներ են աշխատում: Քաղաքացին հասկանում է, որ երկրի ղեկավարության հետ կապը ոչ թե միջնորդված է ինստիտուցիաներով, այլ՝ ուղիղ է: Վարչապետը, դիմելով համացանցի հնարավորություններին, հայտնվում է յուրաքանչյուրիս տեսադաշտում, անձնական տարածքում: Իրեն դիմելու բազմաթիվ հնարավորություններ ունեք՝ համոզված լինելով, որ ձեր դիմումը չի անտեսվի: Արդեն այդպիսի օրինակներ կան:

- Կառավարության նոր կազմն արդեն ամբողջական է, սակայն այն միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Ոմանց համար գերատեսչությունների մեծ մասի ղեկավարները բավական երիտասարդ են: Ըստ Ձեզ՝ տարիքը կարո՞ղ է նրանց աշխատանքում խանգարող հանգամանք հանդիսանալ:

- Պարզ է, որ որոշակի փորձառության խնդիր կա: Այդ փորձառությունն այս մարդիկ չունեն, որովհետ համակարգի մեջ չեն եղել: Մի բան է, երբ դու կառավարման միջին կամ ստորին օղակներում ես հայտնվում, այլ բան, երբ համակարգի ղեկավար ես դառնում: Այստեղ ելքը մեկն է՝ համակարգը ճիշտ աշխատացնել: Եթե քո ղեկավարած համակարգի մարդիկ շարունակեն վատ աշխատել, դու իրավաբանական միջոցներ ու հնարավորություններ ունես նրանց փոխարինելու նորերով… Դուք էլ գիտեք, որ էթիկական նորմերից ելնելով լրատվամիջոցները և քննադատները սովորաբար նոր կազմավորված կառավարության դեպքում հանձ են առնում 100 օր պահպանել լռություն՝ առանց մեկնաբանություններ ու որակումներ տալու: Դեռևս մենք նյութ չունենք դատելու համար, ընդամենը ծանոթանում ենք քաղաքական նոր դեմքերին: Ենթադրություններ անելը՝ կստացվի՞ նրանց մոտ, չի՞ ստացվի, լա՞վն է, թե՞ վատը՝ պրոֆեսիոնալ մոտեցում չէ, մանկամտություն է:

- Պարոն Արծրունի, Ձեր ոլորտը վստահվել է Լիլիթ Մակունցին, ում անունն անծանոթ էր ոչ միայն հանրության մեծ մասին, այլև՝ լրագրողներին ու արվեստագետներին: Այդ հանգամանքը Ձեզ չի՞ անհանգստացնում, ինքներդ ծանո՞թ եք նորանշանակ նախարարին:

- Իրեն ծանոթ չեմ: Բայց անձնապես ճանաչել եմ և՛ Հասմիկ Պողոսյանին, և՛ Արմեն Ամիրյանին, և մյուս նախորդ նախարարներին, և ուզում եմ հատուկ ընդգծել՝ անհատականությունն այստեղ ոչ մի կապ չունի, ծանոթ լինելը կամ չլինելը ոչինչ չի որոշում: Եթե նախորդները որդեգրել են համակարգում եղած արատավոր ավանդույթները, ապա նոր նախարարը նոր նախաձեռնություններով է ներկայանում: Ըստ նախարարության ֆունկցիայի՝ նորի մի քանի վարկած կա. նախարարությունը հաստիքային արվեստի համար մնալու է որպես «դոտացիոն» խողովա՞կ, թե վերջիվերջո ճանաչելու է արվեստի դաշտն ու հիմնական իր ֆունցիան լինելու է ոչ թե բյուջեն միավորների մեջ վերաբաշխելը, այլ՝ ազգային մշակութային ծրագիր կերտելն ու այն երկրի ներսում զարգացնելը՝ երկրից դուրս պատշաճ մակարդակով ներկայացնելու հեռանկարով: Եթե աշխատանքները տարվեն հենց այդ ուղղությամբ, ապա ողջունելի է: Ու դա չէի կապի որևէ անհատի հետ, քանի որ նախարարությունն առաջին հերթին ընդամենը որոշակի քաղաքականություն ներգործելու լծակ է: Գերատեսչության ղեկավարն այս պարագայում ստորադասված է սկզբունքին:

- Ինչպե՞ս կգնահատեք Արմեն Ամիրյանի ղեկավարած մեկ ու կես տարին: Արդյոք մշակութային ոլորտը շտկելու շատ տեղ ունի այսօր:

- Եթե հիշում եք՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն արվեստի կապիտալիզացիայի հանձնարարական էր տվել: Լավ, թե վատ հանձնարարական էր՝ այլ հարց է, բայց այդ հանձնարարականի ներքո էլ մենք պետք է քննենք նախարարի աշխատանքը՝ իր վարչարարության ընթացքում իրականացրե՞լ է վերադասի հանձնարարած ծրագիրը, թե՞ ոչ: Իհարկե, չի իրականացրել, արվեստի կապիտալիզացիա տեղի չի ունեցել: Այդ դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք դրական գնահատել իր աշխատանքը… Այսքանն էլ բավական է, որպեսզի ես բացասական գնահատական տամ…

- Գո՞հ եք Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանից:

- Բայց նա ախր տապալեց այն, ինչ հնարավոր էր: Իր վերջին ելույթներում էլ ասել էր՝ պետական ամբողջ տրանսպորտը պետք է գազին անցնի: Այսինքն՝ նույնիսկ իր վերջին որոշումը նա իր օգտին է կայացրել (ծիծաղում է՝ հեղ.)… Սովորաբար, այն ղեկավարները, որոնք դուրս են մնում, հետևյալ պատճառաբանությունն են մեջբերում՝ ես այսքան բան էի ուզում անել, բայց ինձ թույլ չտվեցիք: Սա շատ թույլ փաստարկ է քաղաքականության մեջ: Եթե դու իսկապես լուրջ կառավարիչ ես, դատողության այդ մակարդակի իջնելն անթույլատրելի է: Մի խոսքով, ստացվեց այն, ինչը կանխատեսելի էր: Իրենք իրենց իշխանության ամբողջ ընթացքում երկիրը հասցրին քաղաքական ու տնտեսական ճգնաժամի, հավելյալ՝ արտագաղթը: Այս ամենը, կարծում եմ, լրջագույն քննության առարկա պետք է դառնա, որովհետև այստեղ նաև պատմական գնահատականի խնդիր կա, որով պետք է դատվի այս ամեն ինչը…

- Պարոն Արծրունի, կրկին անդրադառնալով Մշակույթի նախարարի պաշտոնին՝ խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե այդ պաշտոնն առաջարկել է Հասմիկ Պապյանին և Ձեզ, սակայն երկուսդ էլ հրաժարվել եք: Այս տեղեկությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

- Այդ վարկածն ինձ ծանոթ է, ֆեյսբուքում անձամբ 2 ստատուս եմ տեսել՝ Մոսկվայից և Իսպանիայից: Վերջինը թարգմանվեց հայերեն: Այդ մասին իմ իմացությունը հենց այսքանով էլ սահմանափակվում է: Կառավարական մակարդակով ոչ մի առաջարկ ու քննարկում չի եղել ո՛չ ինձ հետ, ո՛չ էլ, կարծում եմ, Հասմիկ Պապյանի հետ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը