16/05/2018 14:41
Զինկոմիսարիատների օպտիմալացման հարցով Դավիթ Տոնոյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն զինկոմիսարիատների օպտիմալացման հարցով, Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովահաննիսյանը:
«Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը: