16/05/2018 14:17
Քաղաքապետարանից դիմել են ոստիկանություն` ահազանգելով բողոքի ակցիայի մասնակիցների կողմից քաղաքապետարանի շենք մուտք գործելու մասին
Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն` ահազանգելով, որ Մասնիկյանի արձանի հարևանությամբ այգում ծառերի հատման դեմ բողոքող մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել քաղաքապետարան:
«Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք՝ խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։
Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար», - ասված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի դիմումում: