16/05/2018 12:27
Սիրիայում զինյալներից ազատվել է Հոմսի արևելյան մասի չորս բնակավայր
Սիրիայում անօրինական զինված կազմավորումների անդամներից ազատել են Հոմսի նահանգի արևելյան մասի չորս բնակավայր, որոնք անցել են Սիրիայի օրինական կառավարության հսկողության ներքո, իրադարձությունների վայրից հայտնել է РИА Новости-ի թղթակիցը:
Զնյալներից ազատված Էլ Խազբի, Դեյր Ֆուր, Իզեդին, Էլ Գանգո բնակավայրերում բարձրացվել են ազգային դրոշները: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ կարգուկանոն են ապահովում ազատագրված տարածքներում: Զինյալների դուրսբերումը և տարածքների ազատագրումը հնարավոր է դարձել Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ:
Հումանիտար միջանցքներով մնացած զինյալների դուրսբերումը շարունակվում է Էր Ռասթան և ալ Խուրի բնակավայրերի շրջանում: Առաջիկա օրերին անօրինական զինված կազմավորումների բոլոր մասնակիցները ընտանիքների հետ միասին կտեղավոխվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգ: