16/05/2018 13:13
Մերկելը գնահատել է Սիրիայի ճգնաժամի մասշտաբը
Սիրիայի հակամարտությունը հասել է հսկայական մասշտաբի, այն հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եվրոպայի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մայիսի 16-ին ելույթ ունենալով Բունդեսթագում, փոխանցում է РИА Новости-ն:
«Քաղաքացիական պատերազմը Սիրիայում, իսլամական ահաբեկչության դեմ պայքարը վերաճել են հսկայական մասշտաբի տարածաշրջանային հակամարտության, որը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և, ես կասեի, առանց Եվրոպայի», - նշել է Մերկելը: