16/05/2018 14:25
Իրանում գնահատել են ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը ՌԴ-ի հետ համագործակցության վրա
Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնման հեռանկարը չի ազդի արդեն գործող և նոր պարտավորագրերի վրա, այդ թվում՝ նավթի-գազի ոլորտում, РИА Новости- ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերի կոմիտեի նախագահ Մոհամադ Ռեզա Փուր-Էբրահիմին:
«Անտարակույս, դա այդպես է: Ոչ միայն նախկին պայմանավորվածություններն են ուժի մեջ մնում, այլև կլինեն նորերը, կլինեն նոր պարտավորագրեր: Միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հարցը և դրանից ԱՄՆ-ի դուրս գալը չեն ազդի մեր հարաբերությունների վրա», - ասել է Փուր Էբրահիմը:
«Կարևորագույն ոլորտներից մեկը նավթն է, գազը, էներգետիկան: Այստեղ մի շարք նախադրյալներ կան պայմանավորվածությունների հասնելու համար», - հավելել է նա: