16/05/2018 13:26
Լարված իրավիճակ՝ Երևանի քաղաքապետարանում. ակտիվիստները մտել են քաղաքապետարանի շենք
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանում։
«Մերժիր Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակցիայի մասնակիցները մտել են քաղաքապետարանի շենք ու պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։
«Տարոն, հեռացիր» վանկարկումներով ակտիվիստները փորձում են մտնել Տարոն Մարգարյանի աշխատասենյակ, սակայն ոստիկաններն ու Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը փակել են Տարոն Մարգարյանի աշխաատասենյակ տանող ճանապարհը։