17/05/2018 09:21
Արշակունյաց պողոտան երեկվանից փակ է, ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտում
ՊՊԾ գնդի գրավման` «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների հարազատները և աջակիցները երեկվանից շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտայի մի հատվածը:
Դատարանը երեկ մերժել էր փաստաբանների միջնորդությունը խմբի տասը անդամների խափանման միջոցը փոխելու մասին:
Խմբի անդամների հարազատներն ու աջակիցները պահանջում են ազատ արձակել նրանց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:
Երթևեկությունը Արշակունյաց պողոտայի մի հատվածով դադարեցված է, մեքենաները շրջանցիկ ճանապարհով երթևեկում են Սևանի փողոցով, ինչը մեծ խցանումների պատճառ է դարձել:
Ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտում: