18/05/2018 12:20
Դատական դեպարտամենտի դիմաց Սամվել Բաբայանի աջակիցները պահանջում են հստակեցնել նրա գործով Վճռաբեկ դատարանի նիստի օրը
Այսօր Դատական դեպարտամենտի դիմաց Պաշպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցների կողմից տեղի ունեցավ բողոքի ակցիա:
Բաբայանի դատավճիռը վիճարկելու նպատակով նրա պաշտպաններն ապրիլի 17-ին դիմել են Վճռաբեկ դատարան, սակայն մինչ այսօր չի նշանակվել դատական նիստ:
Հավաքված քաղաքացիները պահանջն էր, որ հստակեցվի՝ երբ է տեղի ունենալու նիստը:
Ակցիայի մասնակիցների մոտ եկավ նաև Վճռաբեկ դատարանի նախագահն, ով նշեց, որ եռամսյա ժամկետը պետք է ուժի մեջ լինի և պետք է շարժվել օրենքներով:
Որոշվեց՝ Սամվել Բաբայանի դատական նիստի օրը հստակեցնելու պահանջով բողոքի ակցիան շարունակել երկուշաբթի օրը` ժամը 11:00-ին: