Սցենարիստ Հարություն Ղուկասյանը պատրաստվում է ֆիլմ նկարել «Իմ քայլը» շարժման մասնակից Քայլո շան մասին. մանրամասնում է սցենարիստը

18/05/2018 18:00

Սցենարիստ Հարություն Ղուկասյանը պատրաստվում է ֆիլմ նկարել «Իմ քայլը» շարժման մասնակից Քայլո շան մասին. մանրամասնում է սցենարիստը


Մարտի 31-ին «Իմ քայլը» նախաձեռնության մեկնարկած հեղափոխական շարժումը, կարծում եմ, ոչ միայն պատմագրության մեջ կարևոր տեղ կզբաղեցնի, այլև՝ կինոյի և թատրոնի բնագավառում: Ի վերջո, քաղաքական հնչեղություն ունեցող ցանկացած իրադարձություն հրաշալի բաց դաշտ է նաև ստեղծագործող անհատների համար:

Aysor.am-ի հետ զրույցում սցենարիստ Հարություն Ղուկասյանն, ով մշտապես ձեռքը պահում է հասարակության զարկերակին (նա նաև «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի սցենարիստն է, որտեղ հստակ անդրադարձ կա Քառօրյա պատերազմին՝ հեղ.) խոստովանեց՝ հեղափոխական շարժումն արդեն իսկ ներազդել է իր ստեղծագործական մտքի վրա, որի արդյունքներն անքան էլ երկար սպասեցնել չեն տա:

«Այլ կերպ հնարավոր չէ: Դեռ որոշակի ժամանակ է հարկավոր՝ հասկանալու և վերլուծելու այն ամենն, ինչ կատարվել և շարունակում է կատարվել մեզ հետ: Սա, իրոք, աննախադեպ ազգային զարթոնք է, որի պտուղները մենք արդեն տեսնում ենք. մարդիկ ձերբազատվել են ներքին վախերից, ստրուկի հոգեբանությունից, վերգտել իրենց արժանապատվությունը: Եթե ավելի պարզ խոսենք, այս հեղափոխությունը սահմանադրական կարգի հաստատում էր, որի արդյունքում իշխանությունը վերադարձվեց ժողովորդին: Վստահ եմ, որ մեզ փայլուն ապագա է սպասվում», - նշեց մեր զրուցակիցը:

Լոռեցի Չալոն, կամ արդեն «Քայլո» անունը վաստակած հեղափոխական շունն այս շարժման ամենահավատարիմ մասնակիցներից է, որը կդառնա սցենարիստի կարևոր հերոսներից մեկը: Ի դեպ, շատերը կհիշեն նաև Էլեկտրիկ Երևանի Սպիտակին, որն անմնացորդ նվիրումով Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների կողքին մնաց մինչև վերջին օրը:

«Նախ ասեմ, որ Չալո անունն ինձ ավելի է դուր գալիս, քան Քայլոն: Ես արդեն նյութեր եմ հավաքում ֆիլմի սցենարի համար: Իրականում, սա կլինի առաջին դեպքը Հայաստանում, երբ իրադարձությունները մենք կտեսնենք շան տեսանկյունից: Դա բարդ եվ պատասխանատու խնդիր է: Թեման պարտավորեցնող է, և պետք է ճշգրիտ ներկայացնել իրադարձությունների ողջ շղթան... Ինչ վերաբերում է Սպիտակին, չի բացառվում, որ այս ֆիլմում նա էլ իր դերը կունենա: Ըստ մտահաղացման, միգուցե ոչ ամբողջական, բայց մասնակի անրադարձ կլինի նրան», - մանրամասնեց նա:

Հարցին՝ գեղարվեստակա՞ն, թե՞ վավերագրական ուղղություն կունենա ֆիլմը, ֆինանսական ի՞նչ ներդրումներ է պահանջում այն, պատասխանեց.

«Նախ, հարկավոր է պատկերացնել ամբողջ սյուժետային գիծը, հերոսներին: Բավականին շատ ու հետաքրքիր փաստավավերագրական նյութեր կան: Ավելի հավանական է, որ ֆիլմը որոշակի միքս լինի, որտեղ կհավաքենք թե՛ վավերագրական կադրեր, և թե՛ նոր նկարահանումներ կլինեն: Բայց սցենարը դեռ գործի մի մասն է: Հարկավոր է թիմ հավաքել, հովանավորներ, որից հետո կսկսենք նկարահանումները: Օգտվելով առիթից՝ դիմում եմ բոլոր շահագռիռ անձանց՝ ովքեր ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ունենալ ֆիլմի ստեղծման գործում, կարող են կապվել ինձ հետ»:

Անդրադառնալով վերջին շրջանի ներքաղաքական իրադարձություններին՝ Հարություն Ղուկասյանը նկատեց՝ տեղի ունեցածն իր երևակայությունից ուժեղ դուրս եկավ:

«Բոլորս էինք սպասում նման շրջադարձի, սակայն դա հույսի սպասում էր: Ես որոշակի ուսումնասիրություններ կատարել եմ: Չի եղել մի փորձագետ, որ կանխատեսեր իրադարձությունների նման ընթացքը: Այն, ինչ տեղի ունեցավ, առանց չափազանցության, կարելի է որպես հայկական հրաշք բնութագրել: Մի առիթով ասել եմ, հիմա էլ կկրկնվեմ ՝ հեղափոխությունն ավելի ուժեղ դուրս եկավ, քան իմ երևակայությունը... Գիտեք, գոնե ինձ համար ակնհայտ էր, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Սակայն այդ համընդանուր ապատիայի ու հուսալքության մեջ մի լույս կար, որը մի օր պետք է բոցավառեր բոլորիս: Դա անկախության սերունդն էր: Ես սպասում էի նրանց վճռական քայլին, սակայն չէի պատկերացնում, որ այսքան շուտ կարթնանան… Եվ, իհարկե, այս ամենը տեղի չէր ունենա, եթե մեր ներկայիս վարչպետն անձնական օրինակով և անձնազոհությամբ ցույց չտար, որ այս «կռիվը» մենք տանուլ տալու իրավունք չունենք: Կոնկրետ ինձ համար հարցը շատ պարզ էր՝ կա՛մ հիմա, կա՛մ երբեք: Իմ դուստրերն առաջին օրվանից ինձ հետ փողոցներում են եղել, և ես նրանց չեմ կանգնեցրել», - խոստովանեց նա:

Մշակույթի, շոու բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար իրադարձությունների կիզակետում էին հայտնվում: Դիտարկմանն՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ ոմանք անընդհատ այդ ամենի կենտրոնում ու բեմում էին, ոմանք էլ միայն վերջին օրերին միացան հանրությանը, պատասխանեց.

«Նախ ասեմ՝ փառք ու պատիվ այն մտավորականներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր իրենց աջակցությունը հայտնում էին շարժմանն այն ժամանակ, երբ դեռ ոչինչ պարզ չէր: Դա, միանշանակ, իր դրական դերակատարումն ունեցավ նրանում, որ երիտասարդության որոշակի հատված միանա հեղափոխությանը: Եվ ասեմ, որ ինձ համար բացարձակապես նշանակություն չունի՝ մարդը հայտնվե՞լ է բեմահարթակում, թե՞ ոչ: Ինքս բազմաթիվ դերասանների, երգիչների, գրողների, մշակութային գործիչների եմ տեսել հրապարակներում և փողոցներում: Բոլորովին պարտադիր չէ, որ բոլորը բեմ բարձրանային: Կարևորը քաղաքացիական դիրքորոշումն էր: Դա մեզանից յուրաքանչյուրի պայքարն էր իր բաժին ազատության և արդարության համար: Իհարկե, եղան հայտնի մարդիկ, որոնք վերջին օրերին հայտնվեցին Հանրապետության հրապարակում, բայց չեմ կարծում, թե դա քննարման թեմա է: Կասկածների դեպքում՝ ճիշտ կլինի հարցը նրանց ուղղել»: 

Հայկական և ռուսական կինոոլորտներում լինելով ամենաակտիվ խաղացողներից մեկը՝ Հարություն Ղուկասյանը Մշակույթի նախարարությունից որևէ սպասելիք չունի: Նրա համոզմամբ՝ գերատեսչության առաջնային խնդիրը նոր տաղանդների բացահայտումն է:

«Ես երբեք սպասելիքներ չեմ ունեցել Մշակույթի նախարարությունից և հիմա էլ չունեմ: Երբեք որևէ հարցով անձամբ չեմ դիմել և չեմ դիմելու: Ըստ իս՝ նախարարությունը պետք է ինչ-որ բաժին ստեղծի, որը կշրջի ամբողջ Հայաստանով ու կհայտնաբերի տաղանդավոր երեխաների, երիտասարդների, ովքեր ինքնադրսևորվելու հնարավորություններ չունեն: Պետք է հովանավորեն, հնարավորություններ ստեղծեն նրանց համար: Միայն այդ դեպքում կարող ենք նոր մշակույթ ստեղծել, որը Հայաստանը ճանաչելի կդարձնի աշխարhում: Ու այդ աշխատանքները պետք է խիստ հասցեագրված լինեն», - վստահեցրեց նա:

Սցենարիստը դժգոհ է նախարարության՝ մինչ այս որդեգրած քաղաքականությունից: Ընդգծում է՝ այն, ինչ գերատեսչությունն անում էր մինչև այժմ, իրեն բոլորովին դուր չէր գալիս: Ըստ նրա՝ ամեն ինչ որոշվում էր ծանոթ, բարեկամ սկզբունքով՝ երբեմն առաջին պլան մղելով այս կամ այն արվեստագետի կասկածելի հեղինակության փաստը: Եվ կապ չուներ, որ այդ արվեստագետն ակնհայտ ցածրորակ «արվեստի գործ» էր ստեղծում: Երկրում տեղի ունեցած հեղափոխությունը իրավունք է տալիս մտածելու՝ ամեն ինչ այլ է լինելու, ոչ առաջվանը:

«Հուսամ, որ մշակութային հեղափոխությունը ևս սարերի հետևում չէ: Նոր նախարարին չեմ ճանաչում, բայց մաղթում եմ բեղմնավոր աշխատանք: Իսկ սպասելիքներիս առումով միայն մեկ բան կասեմ, ընկերներիցս մեկը ապրիլի սկզբներին տունը դրել էր վաճառքի, որից հետո ընտանիքով պետք է Եվրոպա մեկներ՝ մշտական բնակության: Հիմա, բնականաբար, այլևս միտք չունի հայրենիքից հեռանալու: Ասում է՝ ես ինձ չէի ների, եթե ներկա չլինեի այս ազգային զարթոնքին, իմ մասնակցությունը չցուցաբերեի հեղափոխությանը… Գիտեք, սովորաբար մենք միավորվում և ոտքի ենք կանգնում միայն այն ժամանակ, երբ հայտնվում ենք ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի առջև: Օրինակներն այնքան շատ են, որ նույնիսկ չարժե դրանք մատնանշել: Մենք միշտ պայքարել ենք հանուն մահվան, որքան էլ դա հակասական թվա. մահ հանուն հայրենիքի, մա՛հ հանուն հավատքի, մա՛հ հանուն գաղափարի... Բնական է, որ պայքարը, պատերազմներն առանց զոհերի չեն լինում, բայց պատմության ինչ-որ ժամանակահատվածից սկսած՝ մենք սկսել ենք կուլտիվիզացնել մահվան գաղափարը: Եղիշեի «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն» խոսքերը դրա վառ ապացույցն են: Հատկանշական է, որ մեր օրհներգում երեք անգամ կրկնվում է մահ բառը: Արդյոք դա նորմալ է… Ինձ համար այս խնդիրը շատ խորքային է: Մենք ազգովի «զոհի» հոգեբանական բարդույթի մեջ ենք, կամ՝ էինք: Իսկ զոհը երբեք չի մտածում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի մասին: Զոհը կա՛մ պայքարում ու մահանում է , կա՛մ ժամանակավոր հաջողություններ գրանցում: Ապացույցների համար շատ հեռուն գնալ պետք չէ, ուղղակի նայեք, թե ինչ է մնացել Մեծ Հայքից, էլ չեմ խոսում Ծովից Ծով Հայաստանի մասին: Այս անգամ մենք ոտքի չկանգնեցինք պատերազմելու կամ սահմանները պաշտպանելու անհրաժեշտությամբ: Միգուցե պաթետիկ է հնչում, բայց հոգեբանական, մետաֆիզիկական առումով սա «կյանքի հաղթանակի հեղափոխություն» է, որը նպատակ ունի մեր «ես»-ը մաքրելու այն աղբից, որ դարեր շարունակ հավաքել ու կրում էինք մեր մեջ: Ես լիահույս եմ, որ մեզանից յուրքանչյուրը այսուհետ իր սեփական պատասխանատվությունը պետք է զգա թե՛ հայրենիքի, թե՛ հայ մարդու առաջ ընդհանրապես: Հիմա ամեն ինչ կախված է յուրաքանչյուրիցս», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հարություն Ղուկասյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր