19/05/2018 15:09
Արմեն Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը (Տեսանյութ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Մատենադարանի բակում հանդիպել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նախագահը հորդորել է Չուգասզյանին չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը:
Արմեն Սարգսյանի և Գարեգին Չուգասզյանի ծնողները վաղուց են ճանաչում միմյանց, նրանց միջև առկա է ընտանեկան ընկերություն:
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: