21/05/2018 17:42
Վաչագան Ղազարյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաչագան Ղազարյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից։
«Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասի.
Վաչագան Ղազարյանին ազատելու Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։