21/05/2018 18:14
Մեկնարկել է նորանշանակ նախարարների երդման արարողությունը
ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է նորանշանակ նախարարների երդման արարողությունը։
Երդման արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը», - երդվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի երդմանը հաջորդեց փոխվարչապետերի և նախարարների երդումը։