21/05/2018 15:13
Ճապոնական ավիաընկերության ինքնաթիռն օդ բարձրանալու ժամանակ ծխով է լցվել
Ճապոնական All Nippon Airways ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Տոկիոյի օդանավակայանից օդ բարձրանալու ժամանակ ծխով է լցվել, հայտնում է NHK-ը:
Հեռուստաալիքի տվյալով՝ Boeing 767 ինքնաթիռն ուղևորվում էր Հոնկոնգ։ Օդանավի անձնակազմը տարհանել է բոլոր 137 ուղևորին: Նրանցից մեկի խոսքով՝ ծուխը դուրս է եկել օդորակիչներից ու ուղեկցվել է այրվածի ուժեղ հոտով:
Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել, հոսպիտալացվածներ չկան:
Ավիաընկերությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: