21/05/2018 16:06
Սիրիական բանակն ազատագրել է պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը
Սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել Է պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը, որը գտնվում Է Դամասկոսից հարավ ընկած շրջանում: Այդ մասին, հայտնել է անվտանգության ուժերի մի աղբյուր, փոխանցում է РИА Новости-n:
«Սիրիական բանակն ազատագրել Է պաղեստինցի փախստականների՝ Դամասկոսից հարավ ընկած «Յարմուկ» ճամբարը 7 այնտեղ բարձրացրել սիրիական դրոշը», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
«Յարմուկ» ճամբարը, որը նախատեսված է պաղեստինցի փախստականներին տեղավորելու համար, 1957 թվականին ստեղծվել է Դամասկոսի հարավային արվարձանում: 2015 թվականի ապրիլի սկզբին ԻՊ (Ռուսաստանուևմ արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել էին պաղեստինյան ճամբարի մեծ մասը: Այդ ժամանակվանից այս շրջանում ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի կողմնակիցների (ինչպես նաև նրա դաշնակիցների) միջև բախումներն զգալիորեն հաճախացել էին