21/05/2018 15:37
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները կազդեն Հայաստանի տնտեսության վրա. Արթուր Ջավադյան
Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու, այսօր ԱԺ ֆինանսավարկանին և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Նրա խոսքով` Իրանի նկատմամբ պատժամիջոցները ԱՄՆ-ի կողմից «բավական լուրջ» են լինելու։
Անդրադառնալով հայ գործարարների ու Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությանը` ԿԲ նախագահը նշեց, որ անշուշտ այդ պատժամիջոցները Հայաստանի վրա որոշակի ազդեցություն կունենան ու հավելեց. «Սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործարարները, արտահանողները, ինչպես նաև ներմուծողները արդեն դիվերսիֆիկացրել են իրենց շուկաները և քիչ թե շատ գնում են նաև ուրիշ շուկաներ ու դա մենք տեսնում ենք։ Մեր գործընկեր երկրների ցանկը օրեցօր ավելանում է»։
Բացի այդ, ԿԲ նախագահի խոսքով, ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակներում «օրեցօր հնարավորությունները մեծանում են, և գործարարները հակսանում են՝ ինչպես վարել բիզնեսը»։
«Իհարկե, դրա համար որոշակի ժամանակ պետք է», - հավելեց Ջավադյանը։