21/05/2018 20:36
Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանի դատավորներ են նշանակվել
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նոր դատավորներ են նշանակվել։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Տիգրան Սիմոնյանը նշանակվել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: