22/05/2018 20:00
Bank of America-ն ներկայացրել է Erica անունով վիրտուալ օգնականին
ԱՄՆ խոշորագույն ֆինանսական կազմակերպությունը՝ Bank of America-ն, ներկայացրել է Erica անունով վիրտուալ օգնականին: Այն հասանելի է հավելվածից և թույլ է տալիս իրականացնել հաշիվների հետ կապված բազային գոծարքներ՝ առանց բանկի կենդանի աշխատակցի, հայտնում է UberGizmo-ն:
Erica-ն կօգնի ավելի արագ սպասարկել Bank of America-ի հաճախորդներին և թույլ կտա բեռնաթափել սպասարկման բաժնի աշխատակիցներին: Համակարգը կարող է պատասխանել հաճախորդների հարցերին և իրականացնել ֆինանսական գործարքներ: