22/05/2018 20:13
Իլոն Մասկը ցուցադրել է Dragon-ի օդաչուավոր տարբերակը. Լուսանկար
Միացյալ Նահանգների SpaceX ընկերության ղեկավար և հիմնադիր Իլոն Մասկն իր Twitter-ում ցուցադրել է Crew Dragon (Dragon 2) օդաչուավոր տիեզերանավի վերջնական դիզայնը, տիեզերանավ, որը նախատեսված է Միջազգային տիեզերակայան աստղանավորդներ ուղարկելու համար, փոխանցում է РИА Новости-ն:
Dragon 2-ը Dragon բեռնատարի խիստ վերափոխված տարբերակն է, որն արդեն հաջողությամբ թռչում է Միջազգային տիեզերակայան:
Տիեզերանավը գրեթե միաբլոկ կառուցվածք ունի և կարող է ուղարկել 2,5 տոննա բեռ և մինչև չորս մարդ: Առանց բեռների այն կկարողանա ուղեծիր բարձրացնել մինչև յոթ մարդ:
Ավելի վաղ Մասկը հայտարարել է, որ Falcon 9 վերստին օգտագործվող հրթիռի նոր տարբերակը մեկ տարի հետո կկարողանա կրկին տիեզերք մեկնել Երկրի վրա դրա առաջին աստիճանի վայրէջքից ընդամենը 24 ժամ անց:
SpaceX Crew Dragon ship in anechoic chamber for EMI testing before being sent to @NASA Plum Brook vacuum chamber pic.twitter.com/BckUBkroLw
— Elon Musk (@elonmusk) May 21, 2018