22/05/2018 20:28
Microsoft-ը Չինաստանի հետ ընդլայնում է գործակցությունն արհեստական ինտելեկտի ոլորտում
Ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը՝ Microsoft Corp-ը, նպատակ ունի արհեստական ինտելեկտի ոլորտում ընդլայնել համագործակցությունը Չինաստանի համալսարանների, ձեռնարկությունների և գիտահետազոտական ինստիտուտների հետ, հայտնել է China Daily թերթը:
Ընկերությունը նպատակ է դրել «ներգրավել Չինաստանի էլ ավելի մեծ թվով մշակողների» և ընդլայնել «Microsoft-ի գործարարության թվային կերպափոխման» հնարավորությունները:
ՉԺՀ-ի իշխանություններն ակտիվորեն աջակցում են երկրում արհեստական ինտելեկտի ճյուղի զարգացմանը: 2017 թվականին ճյուղում ներդրվել է մոտ 28 միլիարդ դոլար: