22/05/2018 09:44
Վատթարացել են Կարեն Կարապետյանի և «Տաշիր»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մայիսի 1-ից կտրուկ վատթարացել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները: Ըստ Ռուսաստանի իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀԿ-ն մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում պետք է առաջադրեր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն Կարապետյանը հրաժարվել է ռիսկի դիմել և մտնել պայքարի մեջ, համարելով, որ համաժողովրդական շարժման հետ հակադրությունը կարող է բերել ավելի մեծ լարվածության, իսկ պարտությունը ավելի ծանր հետևանքների:
Իսկ քանի որ Ռուսաստանի հայաստանյան քաղաքականության ուղղություն տվողը Սամվել Կարապետյանն էր, ռուսները նրան այդ տապալման համար հեռացրել են իրեն վերապահված դերակատարման իրականացումից՝ այն վերապահելով «Ավալոն» ընկերությունների խմբի սեփականատեր Կամո Ավագումյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում