22/05/2018 16:33
«Յանդեքսի» և «Սբերբանկի» առևտրային համատեղ հարթակի անվանումը հայտնի է
«Յանդեքսի» և «Սբերբանկի» համատեղ մարկետփլեյսը ստացել է «Беру» անվանումը: Հավելվածի պաշտոնական գործարկումը նախատեսված է 2018 թվականի աշնանը, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ինտերնետ ընկերության մամուլի հաղորդագրությանը:
Այժմ հասանելի է դրա բետա տարբերակը՝ «Յանդեքսի» և «Սբերբանկի» աշխատակիցների համար: «Беру»-ից կարող են օգտվել նաև այն փորձարկել ցանկացողները: Ծառայությունը հասանելի է beru.ru կայքի միջոցով, աշխատում է նաև iOS և Android սմարթֆոններով:
Առայժմ հավելվածով հասանելի են ապրանքների մի քանի տեսակ. Էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, մանկական պարագաներ՝ ընդհանուր 25 հազար ապրանք:
Նախատեսվում է, որ մի քանի տարում այն կհամալրվի մինչև 1 մլն ապրանքներով: