22/05/2018 11:59
Աշխատանքից ազատվել են ՊԵԿ պաշտոնյաներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Սաքապետոյանը 2018 թվականի մայիսի 21-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Արտակ Սահակյանը 2018 թվականի մայիսի 22-ից ազատվել է պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, տեղեկացնում է E-gov համակարգը:
Իսկ Սամվել Ավետիքյանը ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: