22/05/2018 21:16
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Քիչ առաջ ԱԺ նորագիր պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյնը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից։ Սիմոնյանը իր դիմումը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։
Միևնույն ժամանակ, Սիմոնյանը տեղեկանք է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տեղեկացնելով, որ հրաժարվել է պատգամավորի մանդատից՝ այդպիսով պահպանելով Երևանի ավագանու անդամի մանդատը։
Նշենք, որ այսօր պատգամավորի պաշտոնում Ալեն Սիմոնյանի աշխատանքային առաջին օրն էր։ Նա նույնիսկ երդվեց որպես պատգամավոր պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու հարգել օրենքները։
Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տա, ապա ավագանու «Ելք» խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, կառաջադրի հենց Սիմոնյանի թեկնածությունը։