22/05/2018 18:05
Քննարկվել են ՀԲ-ի կողմից Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին, հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Սիլվի Բոսութղոն շնորհավորել է Արթուր Գրիգորյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Քննարկվել են ՀԲ-ի կողմից Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամությունն են հայտնել նպաստելու արդյունավետ և շարունակական գործակցությանը: