22/05/2018 14:25
Արթուր Վանեցյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստին
Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցելու համար ՀՀ վարչապետին կից ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորել է գերատեսչության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը: