22/05/2018 11:06
Առողջապահության նախարարը խոստանում է անձամբ ուսումնասիրել ոլորտում կոռուպցիոն դեպքերն ու խնդրում դրանց առնչվելու դեպքում` դիմել նախարարություն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` կոչ անելով առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների առնչվելու դեպքում դիմել նախարարություն:
«Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին [email protected] էլ-հասցեով։
Իմ նպատակը ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը:
Դիմումները անձամբ ուսումնասիրելուց հետո, կփոխանցեմ իրավապահ մարմիններին», - նշել է Առողջապահության նախարարը: