22/05/2018 11:12
Այսուհետ ԱԳՆ-ն պարբերական ճեպազրույցներով կտեղեկացնի իր գործունեության մասին. Տիգրան Բալայան
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ այսուհետ Արտաքին գործերի նախարարությունում պարբերաբար ճեպազրույցներ են լինելու ԶԼՄ-ների համար` տեղեկացնելու Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին, այսօր լրագրողների հետ նմանատիպ առաջին ճեպազրույցին հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը.
«Սա որպես լրացուցիչ գործիք ենք ներդնում: Այսօր ներկայացնելու ենք մեր առաջիկա այցելությունները` Հայաստան ու Հայաստանից դուրս», - ասաց Տիգրան Բալայանը: