22/05/2018 11:49
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում չի նախատեսվում. Տիգրան Բալայան
Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վարաբերյալ պայմանավորվածություն չկա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա նշեց` հունիսին նախատեսվում է Մինսկի խմբի համանախագահների այց Հայաստան.
«Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նոր ղեկավարության հետ, ժամկետներն այս պահին համաձայնեցվում են, օրվա վերաբերյալ դեռ հստակություն չկա», - ասաց Տիգրան Բալայանը: