22/05/2018 15:38
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական կարգավորման գործընթացի առաջխաղացման աշխատանքը «Աստանայի ձևաչափով», հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Դիվանագետները հեռախոսազրույց են անցկացրել այսօր, այն կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Նախարարները քննարկել են մի շարք հրատապ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի հիման վրա սիրիական կարգավորման առաջխաղացման համատեղ աշխատանքը «Աստանայի ձևաչափով», - ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված մեկնաբանության մեջ: