22/05/2018 11:47
Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ փոփոխություն չի կրել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլ քարտուղար Տիգրան Բալայանը:
«Մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման պայմաններում: Սա հստակ մեր դիրքորոշումն է, որը վերահաստատվել է նաև վարչապետի ու արտգործնախարարի կողմից», - ասաց Տիգրան Բալայանը: