22/05/2018 19:28
Պաղեստինը դիմել է ՄՔԴ-ին երկրի իրադրությունը հետաքննելու խնդրանքով
Պաղեստինը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրել է երկրում ստեղծված իրադրության հետաքննություն սկսել, հայտնել է արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին՝ ամփոփելով դատախազ Ֆաթու Բենսուդի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Այսօր Պաղեստինը կարևոր և պատմական քայլ է արել պաղեստինյան ժողովրդի համար արդարության վերականգնման ճանապարհին, որը շարունակում է տառապել լայնորեն տարածված և սիստեմատիկ բնույթ կրող հանցագործություններից: Որպես Հռոմի ստատուտի մասնակից պետություն, մենք երկրի իրադրությունը հանձնել ենք ՄՔԴ-ի քննությանը», - նշել է նա:
«Պաղեստինն այն կարծիքին է, որ դատախազությունը բավարար քանակությամբ անվիճելի ապացույցներ ունի անհետաձգելի հետաքննություն սկսելու համար», - ասել է Մալիքին:
Նախարարը հավելել է, որ հետաքննությունը վերաբերելու է 2014 թվականի հունիսից մինչև ներկայիս իրադրությանը: Նա նաև ընդգծել է, որ ՄՔԴ-ին ներկայացված դիմումում գլխավոր ուշադրությունը հատկացվել է «պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցմանը»: