22/05/2018 14:15
Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով
Թեև ԼՂ համակարտության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի բխում ՀՀԿ դիրքորոշումից, բայց ցանկացած բանակցություններում ես աղոթելու եմ նրա հաջողության համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ, որովհետև ինքը իմ պետության վարչապետն է։ Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ իմանան։ Իմ երկրի վարչապետի հետ ես խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ ունեմ, բայց ես իր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ աղոթելու եմ, որ ինքը հաջողի», - նշեց Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ եթե Փաշինյանը հաջողի բանակցոթյուններում, դա նաև կնշանակի Հայաստանի հաղթանակը, որն իրենք միայն կողջունեն։
«Իսկ այն հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, շատ ողջունելի է, որովհետև մենք դրա մասին շատ ենք խոսել», - հավելեց Շարմազանովը։