22/05/2018 17:39
Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից առաջադրված պահանջներն Իրանի նկատմամբ
Իրանի շուրջ միջուկային գործարքը շարունակում է գործել. այժմ կարևոր է, թե ինչպես Իրանը կվերաբերվի Վաշինգտոնի պահանջներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հարցն այն է, թե ինչպես է այդ տասներկու կետը գնահատում Թեհրանը: Դուք գիտեք, որ և՛ Կրեմլը, և՛ Թեհրանը, և՛ համապատասխան եվրոպական երկրները հաստատել են իրենց կողմնակցությունը համատեղ գործողությունների պլանին: Եվ նրանք հաստատել են իրենց մտադրությունը շարունակել պահպանել այդ կողմնակցությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը` պատասխանելով Կրեմլի կողմից շարադրված պլանի գնահատման մասին հարցին:
«Բացի այդ, և՛ Մոսկվայում, և՛ եվրոպական երկրներում բազմիցս հույս են հայտնել առ այն, որ Թեհրանը նույնպես կմնա այդ համաձայնագրի շրջանակում: Փաստորեն, Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը դուրս է եկել դրանից՝ իր բոլոր բացասական հետեւանքներով: Ուստի, այստեղ կարևոր է հարցնել, թե ինչպես դրան վերաբերվում Թեհրանը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես եկել էր եկել ծրագրային ելույթով՝ Վաշինգտոնի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային պայմանավորվածություններից միակողմանի կերպով դուրս գալուց հետո ներկայացնելով Իրանին առաջադրված 12 պահանջների ցանկը: