22/05/2018 17:05
ՌԴ ԿԲ-ում նոր բաժին է ստեղծվել
Ռուսաստանի կենտրոնական բանկը ստեղծել է առանձին նոր բաժին, որը զբաղվելու է կառույցի կիբերանվտանգությամբ, հայտարարել է ՌԴ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ռուսլան Վեստերովսկին:
Նրա խոսքով՝ կարգավորիչն ուրբաթ որոշում է կայացրել՝ Տեղեկատվության անվտանգության և պահպանման գլխավոր վարչությունն Ինֆորմացիոն անվտանգության և Ռուսաստանի բանկի անվտանգության բաժինների բաժանելու մասին:
Ըստ նրա՝ մոտ ժամանակներում բաժինները կսկսեն գործել: