22/05/2018 17:13
Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան. Վահե Էնֆիաջյան
Գյուղացիական վարկերն անմրցունակ են ու գյուղացիները չեն կարողանալու այն մարել, ԱԺ հայտարարություննեի ժամին ասաց «Ծառուկյան խմբակցության» քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան, դրանք, միևնույն է, անհույս վարկեր են և չեն մարվելու», - նշեց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ ներքին մշակման հողերի շուրջ 60 տոկոսն անգործության է մատնված ոռոգման և բարձր վարկային տոկոսադրույքների պատճառով։
««Ծառուկյան դաշինքի» կողմից դեռևս նախընտրական ծրագրում առաջարկված կետերի մեջ այդ մասով ևս հստակ լուծումներ են առաջարկվել, մասնավորապես, 1 հեկտար ոռոգման ջրի համար այնպիսի մրցունակ գին սահմանել, որպեսզի գյուղացին կարողանա իր տնտեսությունը զարգացնել, ոչ թե գնալ կործանման», - եզրափակեց խոսը պատգամավորը: