22/05/2018 12:19
Մենք բացարձակ կաշկանդված չենք. Գևորգ Պետրոսյանը՝ «Ծառուկյան դաշինքի» և կառավարության միջև հարաբերությունների մասին
«Ծառուկյան դաշինքի» և կառավարության ղեկավարի միջև որևէ տարաձայնություն չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ճեպազրույցում ասաց «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Մենք բացարձակ կաշկանդված չենք։ Եթե կա խնդիր, որը նկատում ենք և զգում ենք, որ պետք է հնչեցնել, մենք ասում ենք», - նշեց Պետրոսյանը։
Դիտարկմանը, թե արդյոք իրականությանը համապատասխանում են հրապարակումներն այն մասին, որ «Ծառուկյան դաշինքին» հնարավորություն է տրվելու առաջադրել 4 մարզպետների թեկնածու՝ Պետրոսյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, քանի որ ինքն անձամբ նման քննարկումների չի մասնակցում՝ նկատելով.
«Բոլոր մարզերում «Ծառուկյան դաշինքը» պատկառելի ներկայացվածություն ունի»։