Որպես Երևանի քաղաքապետ՝ Զարուհի Բաթոյանի պաշտոնավորումը դրական ուղերձ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների. Հայտարարություն

23/05/2018 11:54

Որպես Երևանի քաղաքապետ՝ Զարուհի Բաթոյանի պաշտոնավորումը դրական ուղերձ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների. Հայտարարություն


Մի խումբ հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում իրենց նախընտրելի թեկնածուն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն է։

«Ներքոստորագրյալ անհատներս ու կազմակերպություններս հայտարարում ենք, որ սատարում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու արձակման հանրային պահանջը՝ համարելով, որ կոռումպացված ու անպատիժ հանցավոր խմբակը չի կարող և չպետք է շարունակի ղեկավարել Երևանի քաղաքային իշխանության մարմինները։

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի համար կենսական և քաղաքական մեծ նշանակության հաստատություն է, և դրա՝ օր առաջ ազատագրումը ՀՀԿ-ական ռեժիմից համաժողովրդական շարժման հաջորդ հաղթական հանգրվանը կլինի։ Երևանի կառավարման մարմինները ընտրովի են, կոչված են ներկայացնել երևանցիներին, և ուրեմն դրանց ձևավորման մեջ առավելագույնս պետք է հաշվի առնվեն երևանցիների և քաղաքային խնդիրները տարիներ շարունակ բարձրաձայնած խմբերի կարծիքն ու նախընտրությունները։

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում ընթացիկ փոփոխությունների հռչակած արժեքներն անհրաժեշտաբար պետք է տեսանելի կերպով հաստատվեն գործնականում։ Երևանի համայնքային իշխանությունների մասով դա նշանակում է, որ քաղաքապետը պետք է լինի ոչ միայն հմուտ, բանիմաց և քաղաքային բազմաթիվ խնդիրների լուծմանը պատրաստակամ, այլև երևանցիների, հատկապես հաճախ անտեսված սոցիալական խավերի խնդիրների հանդեպ զգայուն քաղաքական գործիչ։

Ելք խմբակցությունից Երևանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը, մեր պատկերացմամբ, լավագույնս է համապատասխանում այս չափորոշիչներին:

Զարուհի Բաթոյանն ունի ամենատարբեր սոցիալական խմբերի հետ հավասար մասնակցային սկզբունքով աշխատելու, առավել անտեսված խմբերի ձայնը բարձրացնելու, նրանց ինքնակազմակերպմանն ու խնդիրների համակարգային լուծմանն աջակցելու տարիների փորձ։ Ընտրովի մարմինների բարեփոխումը ենթադրում է այնպիսի ղեկավարի առաջադրում, որ կրողն է հորիզոնական աշխատանքային գործելաոճի և ունակ է սովորական մարդկանց խնդիրներին արձագանքելու, այդ թվում՝ ամենից լռեցված ձայներին ականջալուր լինելու։ Մենք կարևորում ենք այսպիսի կառավարչական մեթոդների ներմուծումը Երևան քաղաքի գլխավոր ներկայացուցչական մարմին և առօրյա քաղաքական կյանք։

Լինելով քաղաքացիական տարբեր շարժումների ակտիվ մասնակից՝ Զարուհի Բաթոյանը քաջատեղյակ է այդ պայքարների պահանջներին, քաղաքացիների կարիքներին և Երևանի ամենակենսական խնդիրներին։ Նա նաև անձնական փորձառությամբ գիտի Երևանի հանրային և մասնավոր տարածքների ու տրանսպորտային միջոցների անմատչելիության խնդիրը, ինչից ելնելով` առավել զգայուն է մեր քաղաքի բազմաթիվ խնդիրների և խոցելի խմբերի կարիքների հանդեպ։ Սա կարևոր է Երևան քաղաքի կառավարման գործում տարբեր քաղաքացիների շահերի ներկայացման առումով։ Նրա առանձնահատուկ մոտեցումների մասին են վկայում նաև շարժման ընթացքում հարթակից իր ելույթներում հնչեցրած ուղերձները, որոնք իրենց ներառողականությամբ որակապես նոր երանգ հաղորդեցին ժողովրդական պայքարին։

Որպես Երևանի քաղաքապետ՝ Զարուհի Բաթոյանի պաշտոնավորումը դրական ուղերձ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիներին և հատկապես հանրային տեսանելիություն չունեցող, մամուլի հասանելիությունից, սոցիալական և քաղաքական արտոնություններից զրկված խմբերի ու անհատների համար՝ իրենց առավել զորացված զգալու, սեփական խնդիրները քաղաքականացնելու և հանրային օրակարգ բերելու առումով։

Հետևաբար, Զարուհի Բաթոյանի թեկնածության պաշտպանությամբ մենք ընդգծում ենք նորացվող Հայաստանում քաղաքական մտածողության հեղափոխության անհրաժեշտությունը։

Ուստի, կոչ ենք անում Զարուհի Բաթոյանին՝ որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Ելք խմբակցությունից ավագանու անդամ, առաջադրել իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում, երբ քաղաքացիների համատեղ ուժերով Տարոն Մարգարյանի հեռացումը կլինի կատարված իրողություն։ Մենք խրախուսում ենք մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում Զարուհի Բաթոյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա Երևանի ներկայիս ավագանու կազմից լավագույնս կմարմնավորի քաղաքական մեծ փոփոխությունների արժեքները։ Ակնկալում ենք, որ ժողովրդական շարժման իրական որակական փոփոխություններին հետամուտ բոլոր մարդիկ, այդ թվում՝ իր թիմակիցները կաջակցեն Զարուհի Բաթոյանի թեկնածությունը։

Երևանի քաղաքապետի պաշտոնում Զարուհի Բաթոյանի ընտրությունը արժեքավոր քայլ կլինի ժողովրդական հեղափոխության բերած նոր արժեքների հաստատման առումով, որով մեզ և աշխարհի համար ևս մեկ առաջադիմական ձեռքբերում կարձանագրենք», - ասված է հայտարարության մեջ։

  1. Հուրիկ Ադդարեան
  2. Օլյա Ազատյան
  3. Արթուր Աթայան
  4. Լարա Ահարոնեան
  5. Աստղիկ Ասլանյան
  6. Շուշան Ավագյան
  7. Սոս Ավետիսյան
  8. Սոնա Առաքելյան
  9. Աննա Արուճյան
  10. Նորայր Արուճյան
  11. Աշխեն Բաբայան
  12. Նարե Բաբայան
  13. Արփի Բալյան
  14. Աննա Բաղրամյան
  15. Վահե Բուդումյան
  16. Սուսաննա Գյուլամիրյան
  17. Կարին Գրիգորյան
  18. Վարդինե Գրիգորյան
  19. Ինեսա Թադևոսյան
  20. Լուսինե Թալալյան
  21. Հասմիկ Թանգյան
  22. Աննա Թերզիկյան
  23. Անի Թունիյանց
  24. Անտոն Իվչենկո
  25. Նանա Լանդաու
  26. Լուսինե Խանդիլյան
  27. Գոհար Խաչատրյան
  28. Լուսինե Խառատյան
  29. Իննա Խոլոդովա
  30. Աննա Կամայ
  31. Աննա Կարապետյան
  32. Մարիա Կարապետյան
  33. Ռոբերտ Կարապետյան
  34. Վարդան Համբարձումյան
  35. Սալբի Հայրապետյան
  36. Արուս Հարությունյան
  37. Զարուհի Հովհաննիսյան
  38. Տաթևիկ Հովսեփյան
  39. Մարիամ Ղարագյոզյան
  40. Նանա Մանթաշևա
  41. Սոֆյա Մանուկյան
  42. Հասմիկ Մարտիրոսյան
  43. Ավնիկ Մելիքյան
  44. Հելենա Մելքոնյան
  45. Նվարդ Մինասյան
  46. Լուսինե Նավասարդյան
  47. Աննա Նիկողոսյան
  48. Գոհար Շահնազարյան
  49. Անեթ Շամիրյան
  50. Ստելլա Չանդիրյան
  51. Հայարփի Պապիկյան
  52. Սեւան Պետրոսյան
  53. Անի Սախլյան
  54. Լուսինե Սարգսյան
  55. Ռիմա Սարդարյան
  56. Անահիտ Սիմոնյան
  57. Լիլիթ Ստեփանյան
  58. Շողակաթ Վարդանյան
  59. Մարիաննա Փահլևանյան
  60. Ալիսա Քամալյան
  61. Արմինե Օգանեզովա
  62. Արուսիկ Օհանյան
  63. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
  64. Էկոլոգիական իրավունք ՀԿ
  65. Իմ իրավապաշտպանը ՀԿ
  66. Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
  67. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  68. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
  69. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
  70. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
  71. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
  72. ՀԱՆՈՒն Հավասար Իրավունքների ՀԿ
  73. Հասարակություն առանց բռնության ՀԿ
  74. «Հյուման ռայթս հաուս Երևան» իրավապաշտպան կազմակերպությունների միություն
  75. Սոցիոսկոպ ՀԿ
  76. «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն
  77. «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:00 Դանիան կասեցնում է զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա Այսօր, 14:54 Ճապոնիայում կենսաթոշակային տարիքը ծրագրում են հասցնել 70-ի Այսօր, 14:49 Ոսիկանությունը գիտի՝ ով կամ ովքեր կարող են ընտրակաշառքով զբաղվել, նրանք մեր տեսադաշտում են. Օսիպյան Այսօր, 14:40 Նախկինում ոստիկանների մոտ կար «հանցագործությունը թաքցնելու» գաղափարը, հիմա այն իսպառ վերացել է. Վալերի Օսիպյան Այսօր, 14:32 Google Play-ում հայտնաբերվել են վնասաբեր խաղեր Այսօր, 14:21 Սխալները մարդկանց համար են, եթե սխալ եմ, ներողություն. Արթուր Բաղդասարյան (Տեսանյութ) Այսօր, 14:16 Մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու տենց դուրս գանք. Նիկոլ Փաշինյանի կատակը Այսօր, 14:11 ՀՀԿ-ի թեկնածուների մեջ կան նաև բանվորներ, գործազուրկներ. ՀՀԿ-ի «ռեյտինգայինները» Այսօր, 14:05 «ՄՅու»-ն հետաքրքրված է «Ֆիորենտինայի» պաշտպան Միլենկովիչի ծառայություններով Այսօր, 13:57 Նոյեմբերի 23-ին Վայքում ջուր չի լինի Այսօր, 13:40 Լոնդոնի արվարձաններից մեկում ավտոբուսներ են այրվել, հրդեհն ուղեկցվել է պայթյուններով Այսօր, 13:27 Թուրք հեռուստահաղորդավարն ուղիղ եթերում կաթված է ստացել (Տեսանյութ) Այսօր, 13:14 Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:07 Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 86-ի Այսօր, 12:58 Իմիջիայլոց, ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել. Շարմազանովը՝ Փաշինյանի կառավարության մասին Այսօր, 12:52 Չինաստանում մի խումբ դպրոցականներ են վրաերթի ենթարկվել Այսօր, 12:37 Դավիթ Վիրաբյանն ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն. ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:30 Անցել է ավելի քան 7 ամիս, բայց մենք երկրի տնտեսության զարգացման հստակ տեսլականներ չենք տեսնում. Արթուր Բաղդասարյան (Տեսանյութ) Այսօր, 12:27 Անտառ չկտրելով կարելի է ավելի շատ գումար աշխատել, քան՝ կտրելով. Նիկոլ Փաշինյանը հորդորեց ուշադրություն դարձնել պելետների արտադրությանը Այսօր, 12:20 Լոնդոնյան բնակարաններից մեկում պայթուցիկ ինքնաշեն սարքեր են հայտնաբերել Այսօր, 12:07 «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը Այսօր, 12:02 Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը Այսօր, 11:55 Էր-Ռիադից պատասխանել են Հաշուքջիի գործով մեղադրանքներին Այսօր, 11:39 Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի բյուջեն. ՀՀԿ-ի քաղաքական թևը դեմ էր (Տեսանյութ) Այսօր, 11:21 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:13 ՌԴ ՊՆ-ից հայտնել են ԳՀՎ-ի ղեկավար Իգոր Կորոբովի մահվան մասին Այսօր, 11:06 Նախագահը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակել Այսօր, 10:55 Երևանում վրաերթի զոհ է դարձել մոտ 50 տարեկան տղամարդը. Վարորդը ՊԵԿ աշխատակից է Այսօր, 10:44 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 10:36 Առատ ձյան պատճառով փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը Այսօր, 10:22 Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր Այսօր, 10:16 «Փաստ». Ընտրարշավը՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան շուրջ Այսօր, 10:11 «Ժողովուրդ». Բազմաբնակարան շենքերի աղտոտվածությունը հավերժական խնդիր է երևանցիների համար Այսօր, 10:09 «Հրապարակ». Գեներալ Մանվելի կնոջ եղբայրը պատգամավորության թեկնածու է առաջադրվել Այսօր, 10:07 «Ժամանակ». Հովհաննես Սահակյանը ստիպված կլինի պատասխան տալ պետական բյուջեի միջոցները վատնելու համար Այսօր, 10:04 «168 Ժամ». «Պարտությունն» անցանկալի է ՀՀ իշխանությունների համար. Ալեքսանդր Ռար Այսօր, 10:00 «Հրապարակ». Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են ծագել Այսօր, 09:57 «Ժամանակ». Ծառուկյանը գնացել է Բելառուս, ապա՝ Մոսկվա Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Արամ Հարությունյանը կձերբակալվի դեկտեմբերին, որ հարկ չլինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը Այսօր, 09:48 «Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի պաշտոնում պայքարը կլինի փոխնախարարի և հիվանդանոցի ԺՊ-ի միջև Այսօր, 09:44 «Ժամանակ». Արմեն Ավետիսյանը մեծ գումարների միջոցով փակել քրգործը Այսօր, 09:39 «Հրապարակ». Խորհրդարանական ընտրություններում կարևոր դերակատարները լինելու են գյուղապետերը Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Ալավերդիի պնձաձուլարանի աշխատողները լքում են երկիրը 21/11/2018 19:54 Թրամփը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի՝ նավթի գների անկման համար 21/11/2018 19:43 Ուղտերի քարավանը հատում է հեղեղված անապատը 21/11/2018 19:33 Բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահվան պատճառ դարձած վթարի առթիվ քրգործ է հարուցվել 21/11/2018 19:22 Լավրովն առաջարկել է ԵԱՀԿ-ն գործի դնել Եվրասիայում ինտեգրացման գործընթացների ներդաշնակեցման համար 21/11/2018 19:13 ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ» միջոցառման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը ձեռք է բերել պայմանավորվածություններ 21/11/2018 19:04 Նոյեմբերի 21-ի դրությամբ 509 դատապարտյալ է ազատ արձակվել 21/11/2018 18:56 Գեղարքունիքում վաղը ջուր չի լինի 21/11/2018 18:50 Մահացել է «Новая газета»-ի համահիմնադիրը 21/11/2018 18:48 Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան 21/11/2018 18:41 Ինտերպոլի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կառույցը պետք է չեզոք լինի 21/11/2018 18:33 Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ 21/11/2018 18:30 ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը 21/11/2018 18:24 Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ 21/11/2018 18:07 ՎիվաՍել-ՄՏՍ. իրականացված խաղարկության արդյունքում, հաջողակ է դարձել 18 գնորդ 3 ավտոմեքենա և 15 սմարթֆոն 3 ավտոմեքենա և 15 սմարթֆոն: 21/11/2018 18:01 Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը 21/11/2018 17:50 Դա շատ վիրավորական էր. Մշակույթի նախարարությունը մերժել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Օպերայի շենքում անցկացնելու խնդրանքը. մեկնաբանում է ընկերը 21/11/2018 17:36 Քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին 21/11/2018 17:27 Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Շերեմետևոյի թռիչքավայրէջքային գոտում մարդու զոհվելուց հետո 21/11/2018 17:19 Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց. պաշտպանը գրավոր դիմում էր ներկայացրել 21/11/2018 17:04 ԵՄ-ն սպառնում է Իտալիային պատժամիջոցներով 21/11/2018 16:56 Լավագույն ժամանակն է, որ նաև տնտեսական հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան 21/11/2018 16:40 Իռլանդիայի հավաքականի մարզիչը հրաժարական է տվել 21/11/2018 16:19 Քաբուլում պայթյունը խլել է 55 մարդու կյանք 21/11/2018 16:09 Գերմանիայում խոշորագույն հակաահաբեկչական վարժանք է անցկացվել 21/11/2018 16:00 Beeline-ը նոր հնարավորություններ է տրամադրում BeeTV-ի բաժանորդներին 21/11/2018 15:55 Ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառիս փոխաբերական իմաստով, կկտրենք. Նիկոլ Փաշինյան 21/11/2018 15:50 Մերկելը ցանկանում է Լոնդոնի հետ պահպանել գործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում 21/11/2018 15:35 Ներկայացվեցին «Հայկական կինոյի իտալական էջերը» 21/11/2018 15:27 Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության լուծման նոր առաջարկներ դրվեն սեղանին 21/11/2018 15:20 Զոհրաբ Մնացականյանը ՄԻԵԴ նախագահին է ներկայացրել Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ Ադրբեջանում դատական գործընթացը 21/11/2018 15:16 Սնուփ Դոգը Հոլիվուդի «Փառքի ծառուղում» անվանական աստղ է ստացել 21/11/2018 15:07 «Բեշիկթաշը» կարող է վարձակալել Էրնանդեսին 21/11/2018 15:02 Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկին իշխանությունների բառապաշարն օգտագործել. Արմեն Ռուստամյան 21/11/2018 15:01 Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են 21/11/2018 14:55 Ղազախստանում տեղի է ունեցել ավտոբուսի և բեռնատարի բախում 21/11/2018 14:50 Դերասան Ռոբերտ Դե Նիրոն բաժանվել է կնոջից 21/11/2018 14:46 Փորձագետները զգուշացրել են առցանց բանկերց օգտվելու վտանգի մասին 21/11/2018 14:43 Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Նիկոլ Փաշինյան 21/11/2018 14:37 Դավիթ Տոնոյանն այցելել է Քեմփ Մարմալի ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրերը 21/11/2018 14:32 Հայաստանի քաղաքացու վիզը պետք է ծուռ չլինի, ժողովուրդը հաղթել է. Նիկոլ Փաշինյան 21/11/2018 14:30 «Տարվա հայտնություն» զույգը կմասնակցի Լոս Անջելեսում կայանալիք երեկոյին (Տեսանյութ) 21/11/2018 14:26 ՀԱՊԿ-ում Հայաստանի արկածների սերիալը սկսվել է Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործով. Աշոտյան 21/11/2018 14:21 ԱՄՆ կոալիցիան Սիրիային հարվածելու ժամանակ սպիտակ ֆոսֆոր է օգտագործել 21/11/2018 14:13 Հավատաքննություն չի եղել, ընկալման հարց է. Լենա Նազարյանը արձագանքել է Նարինե Մկրտչյանին (Տեսանյութ) 21/11/2018 14:08 ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան նոր պատժամիջոցներին 21/11/2018 14:02 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի 21/11/2018 13:55 Պատգամավորները չեն առարկում, որ նախագահի նստավայրը վերադառնա Բաղրամյան 26 21/11/2018 13:49 Բա ինչի՞ ես նկարիչ պահել, ընգեր. Աշոտյանը ԱՎԾ տնօրենի ու ԿԸՀ նախագահի մասին հարցեր ունի Փաշինյանին (Տեսանյութ) 21/11/2018 13:44 Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ լիազոր ներկայացուցչի պաշտոնից 21/11/2018 13:41 Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան 21/11/2018 13:32 ՀՀ կառավարությունը ներդրողների հետ 500 միլիոն դոլարի ներդրումների պայմանավորվածություն ունի. Նիկոլ Փաշինյան 21/11/2018 13:28 Մոտեցել են Աշոտյանի ընկերոջը և հուշել, որ չզբաղվի նրա քարոզչությամբ (Տեսանյութ) 21/11/2018 13:24 Ինտերպոլը նոր ղեկավար ունի 21/11/2018 13:19 Աստված մի արասցե, եթե ընտրակաշառք բաժանելու մասին ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ՝ մամուլից. Նիկոլ Փաշինյան 21/11/2018 13:15 Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար. Նախագահի գրասենյակի արձագանքը 21/11/2018 13:12 «Շերեմետևոյում» հայի մահվան պատճառների քննությունը կտևի 10 օր 21/11/2018 13:06 «Հյուսիս-հարավի» շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում. Հակոբ Արշակյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը