23/05/2018 15:19
Facebook-ը թույլ կտա ձայնային հրապարակումներ իրականացնել
Ամերիկյան Facebook սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կստանան հրապարակել աուդիոձայնագրություններ, հայտնում է Digital Trends-ը:
Աուդիոձայնագրություններն աշխատելու են գունավոր ֆոնի ներքո: Բացի այդ, սոցցանցի օգտատերերը դրանցում կկարողանան լուսանկարներ և սմայլիկներ ավելացնել:
Սկզբում գործառույթը հասանելի կլինի միայն Հնդկաստանում. օգտատերերն օգտվում են դրանից մայիսի 16-ից: Ավելի ուշ այն կներդրվի ամբողջ աշխարհում: