23/05/2018 09:33
«Ժողովուրդ». ՀՀԿ խմբակցությունն ավելի լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած. Շիրակ Թորոսյան
«Ժողովուրդ» թերթը գրել է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության ժողովի ընթացքում քննարկել են, թե ինչ է սպասվում պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանին և Շիրակ Թորոսյանին, ովքեր կողմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Ըստ աղբյուրի՝ որոշվել է Ֆելիքս Ցոլակյանին նկատողություն տալ, Շիրակ Թորոսյանին հեռացնել խմբակցությունից: Այդ առնչությամբ պատգամավոր Շիրակ Թորոսյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես կարծում եմ՝ ՀՀԿ խմբակցությունը շատ ավելի կարևոր գործեր ունի քննարկելու, շատ ավելի լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, քան նման հարցեր քննարկելը»: